211652_close_icon
views-count1343 դիտում article-date 23:34 26-03-2014

Դատապարտյալն առաջարկում է փոխել անկախ հանձնաժողովի կազմը

Այսօր ՝ մարտի 26-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել ՀՀ ԱՆ «Կոշ» ՔՀԿ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, կից ներկայացնում ենք դատապարտյալի բաց նամակը: «Մեծարգո պարոն Նախագահ՝ հանգամանքների վատ դասավորվածության և իմ երիտասարդ լինելու հետևանքով 143 000 ՀՀ դրամի համար դատապարտվել եմ 7 տարի ժամկետով ազատազրկման ՀՀ Քր օր-ի 175/1, 34-176/1, 35-175/2 հոդվածներով և 4 տարուց ավել է պատիժ եմ կրում, վաղաժամկետ ազատմանս ժամկետը լրացել է դեռ 28.07.2013թ. սակայն որպես գերի դեռ գտնվում եմ անազատության մեջ: Ինչո՞ւ որպես գերի, բարձրացել է իմ իրավագիտակցության աստիճանը, հիմնադրել եմ «Կրթական ինքնագործ միավորում» վճարել եմ պետությանը 143 000 ՀՀ դրամը, կատարում եմ ադմինիստրացիայի բոլոր օրինական պահանջները, արժանացել եմ խրախուսումների, վերջինը «տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար», չունեմ տույժ, սակայն միևնույնն է հաշվի չառնելով իմ դրական լինելու փաստը, ինձ վաղաժամկետ չեն ազատում ոտնահարելով իմ իրավունքները և ազատությունները իմ նկատմամբ դրսևորելով խտրականություն հոդվածիս պատճառով (175 ավազակություն) և խախտելով վաղաժամ ազատումը սահմանող բոլոր օրենքները, ահա այսպես ինձ դարձրեցին գերի: Այս խնդիրը վերաբերում է բոլոր դատապարտյալներին, և առաջնահեթ ուղղված դրական դատապարտյալներիս: Ես գտնվելովայս համակարգի ներսում բավականին երկար ուսումնասիրել եմ այս գործընթացի հետ կապված խնդիրը և դիտարկել եմ հետևյալը: Ամեն ամիս Կոշ ՔԿՀ-ի ադմինիստրացիան վաղաժամկետ ազատման է ներկայացնում միջինը 120 դատապարտյալի, որից ազատման հավանություն է տալիս 15-ին որից հետո հրամանագրով գործող Անկախ հանձնաժողովը անցկացնում է 3-4 հոգու, որոնց և ազատում է դատարանը: Եվ այսպես ամեն ամիս: Իմ կարծիքով այս ամենը բխում է հրամանագրով գործող անկախ հանձնաժողովի կողմից և նրանց գործելու սկզբունքից՝ մերժել ինչքան հնարավոր է շատ դատապարտյալների, ահա նրանց աշխատաոճը, մերժել աջ ու ձախ չուսումնասիրելով տվյալ դատապարտյալի անձը և բավարարվելով միայն հոդված ու պատժաչափը իմանալով: Դա կապված է հանձնաժողովների աշխատանքից և պաշտոնից, քանի որ անկախ հանձնաժողովի 3 խմբերի յուրաքանչյուր 8 անդամներից 6-ը տարբեր ուժային կառույցներին նայում են չուղղված հանցագործի աչքով, տեղի է ունենում շահերի բախում: Ես տեսնելով այս ամենը առաջարկում եմ փոխել անկախ հանձնաժողովի կազմը ուժային կառույցների ղեկավարներին փոխարինելով մեկական հոգեբանի՝ սոցիոլոգի, մանկվարժի, երկրապահ միության անդամի, հոգևորականի դասախոսի լրագրողի: Այսինքն մարդկանց որոնք իրենց աշխատանքի բնույթով տրամադրված չեն թշնամաբար կամ բացասաբար հանցանքի կատարած, դատապարտված անձի նկատմամբ և ցույց կտան անհատական մոտեցում այլ ոչ թե ընդհանուր նայելով միայն հոդվածին և պատժաչափին: Անհրաժեշտ է նաև որպեսզի հանձնաժոովի աննդամները պարբերաբար այցելեն բանտեր դատապարտյալների վարքին հոգեբանությանը և անձին հենց այդ միջավայրում ծանոթանալու և իրական գնահատական տալու համար: Ներկայումս անկախ հանձնաժողովը ճնշում է գործադրելու բանտերի ադմինիստրացիաների վրա որպեսզի հնարավորինս քիչ մարդու ազատման միջնորդագրով ներկայացնեն իրենց և չբավարվելով այդքանով 10-ից 8-ին մերժում են իրենք: Ես առաջարկում եմ որպեսզի անկախ հանձնաժողովը գործի երկկողմանի սկզբունքով, այսինքն ոչ միայն մերժի ադմինիստրացիաների կողմից որոշմամբ, այսինքն ոչ միայն մերժի ադմինիստրացիաների կողմից կողմից մերժված անձանց մերժման պատճառների իրավական ճիշտ օրինական լինելը, օրինակ՝ 3 անգամ անհիմն մերժել է Կոշ ՔՀԿ-ի ադմինիստրացիան, սակայն են նրանց այդքան չեմ մեղադրում քանի որ «ձուկը միշտ գլխից է հոտում»: Մեծարգո պարոն Նախագահ մենք էլ ենք մարդ, հայ ազգի մի մասը հանդիսանում և մեր մեջ էլ կան վատերն ու լավերը: Ինչպես նաև ցանկացած բնագավառում և այդ լավերին հարկավոր է զտել, հույսով եմ որ առաջարկ-խնդրանքս կնդունվի, կիրականացվի և վաղաժամկետ ազատման այս պրոբլեմատիկ խնդիրը կունենա դրական վերջաբան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նաև այն փաստը. Որ վերջին տարիների ընթացքում վաղաժամկետ չեն ազատել ՀՀ Քր օր-ի 104,112,113,175,176,178,179,258,266,268 հոդվածներով դատապարտված թեկուզ 1 դատապարտյալի: Անоրինականությունը մնում է անоրինականություն»:

Նմանատիպ նյութեր