6796 դիտում
21:25 11-03-2015
Դատապարտյալն այսօր համոզվեց, որ դատավոր Մեսրոպ Մակյանը համագործակցում է իր դեմ ձևավորված հանցախմբի հետ
ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ, այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը բաց նամակով դիմում է հանրապետության նախագահին:
Նամակում ասվում է. «Հարգարժան նախագահ, Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ում տեղի է ունեցել իմ վերաբերյալ բողոքի դատական քննությունը՝ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Սույն թվականի հունվարի 30-ին ԴՀ ՔԿՀ-ում տեղի է ունեցել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նիստ, որի ժամանակ անհիմն պատճառաբանությամբ ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է անկախ հանձնաժողովի միջնորդությունը՝ ինձ պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդությունը:
Սրա հետ ես համաձայն չեմ եղել և որոշումը բողոքարկել եմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պահանջել եմ վերացնել ԴՀ ՔԿՀ-ի հունվարի 30-ի՝ պատվերով որոշումը: Նշված դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, համագործակցելով հանցավոր խմբի հետ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման միջոցով իրականացրել է պատվերի պահանջները:
Այսպես, իմ վերաբերյալ դատական նիստն անց է կացրել ԴՀ ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանի աշխատասենյակում, չնայած նրան, որ ես օրինական կարգով միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի այդ դատական նիստն անցկացվի ոչ թե ռեժիմային օբյեկտում, այլ դատարանի շենքում, որտեղ չէր խոչընդտովի հարազատներիս և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը:
Այս օրինական միջնրդությունս առանց որևէ պատճառաբանության մերժվեց դատավորի կողմից: Փորձեցի հասկանալ՝ ո՞րն է պատճառը, դատավոր Մակյանը կոպիտ և գռեհիկ կերպով պատասխանեց, թե ցանկություն չունի որևէ բացատրություն տալու: Ապա ես միջնորդեցի դատական նիստը մեկ օրով հետաձգել, որպեսզի հարազատներս կարողանան մասնակցել բաց դատական նիստին: Դատավոր Մակյանը սա ևս մերժեց և փորձեց շարունակել դատական նիստն առանց տեսանկարահանող և ձայնագրող սարքերի: Ես դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցի՝ հայտարարելով, որ նա չի կարողանում օբյեկտիվ և օրինական դատական նիստ անցկացնել:
Ապա դուրս եկա ՔԿՀ պետի աշխատասենյակից: Իմ հետևից դատավորը գոռաց՝ ասելով, թե արի նստի, ականջներդ փակի, ինձ մի լսիր, բայց ներկա գտնվիր: Նշեմ, որ այնտեղ ներկա էր ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը, ով նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր:
Այս մարդը ՔԿՀ պետի նախկին տեղակալ, այժմ ինձնից կաշառք պահանջելու գործով դատապարտված Դավիթ Մուրադյանի հետ համատեղ, ինչպես բազմիցս հայտարարում էր Դավիթ Մուրադյանը, տարիներ առաջ տեսակցությունների դիմաց մեծ քանակությամբ գումար էր պահանջում ինձնից: Թեպետ նա այս պատմությունից չոր դուրս եկավ, այդուհանդերձ, չի բացառվում, որ դատավոր Մակյանը համագործակցում է այդ անձնավորության հետ : Հարգելի նախագահ, ես դատապարտվել եմ ազատազրկման 4 տարի 8 ամսի ժամանակով, պատիժ եմ կրում 4 տարի 7 ամիս: Դիմում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի դադարեցվեն դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները: Հարգանքներով՝ դատապարտյալ Արտակ Հակոբյան»:
Նմանատիպ նյութեր
793 դիտում
18:12 27-06-2023
Մեսրոպ Մակյանը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատար
73162 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2383 դիտում
12:50 03-12-2014
«Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալն ու դատապարտյալն այսօր կհանդիպեն դատարանում
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին