2482 դիտում
12:50 03-12-2014
«Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալն ու դատապարտյալն այսօր կհանդիպեն դատարանում
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, կշարունակվի «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հայցի քննությունն՝ ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի:
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար և 760 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով: Քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստում Արտակ Հակոբյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման հարցն է քննվելու:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել դատապարտյալ Արտակ Հակոբյանի վատառողջ լինելու և նիստին չներկայանալու պատճառով:
Նմանատիպ նյութեր
4041 դիտում
09:41 04-05-2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աննախադեպ ստուգումներ են. դադարեցվել է ՔԿՀ պետի լիազորությունները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան