211652_close_icon
views-count7012 դիտում article-date 21:57 26-03-2014

Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետը կալանավորվեց

Քիչ առաջ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական ( ոստիկանների բանտ) հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտյոմ Թաթոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել Հատուկ քննչական ծառայության քննիչը, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեր 2-ամսյա կալանքը, ով կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր