211652_close_icon
views-count1840 դիտում article-date 16:31 26-03-2014

Մալազիայի իշխանություններն օվկիանոսում անհետացած Boeing-ի 122 բեկորներ են հայտնաբերել

Ֆրանսիական արբայնակների կողմից Հնդկական օվկիանոսի նոր լուսանկարներում 122 բեկոր է հայտնաբերվել, որոնք միգուցե անհետացած Boeing 777-200֊ին են պատկանում։ Այս մասին հայտնում են մալազիական ԶԼՄ֊ները՝ հղում անելով տրանսպորտի նախարարի պարտականությունները ստանձնած Խիշամուդին Հուսեյնին։ 1֊ից 23 մետր երկարություն ունեցող բեկորների լուսանկարներն արվել են մարտի 23֊ին Հնդկական օվկիանոսի վրա՝ ավստրալիական Պերտ քաղաքից մոտ 2500 կմ դեպի հարավ֊արևմուտք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ավստրալիական իշխանությունները հայտարարել էին 3 նոր բեկորի հայտնաբերման մասին, որոնք կարող էին անհետացած ինքնաթիռին պատկանել։

Նմանատիպ նյութեր