Հնդկական օվկիանոսում վերսկսվել են անհետացած Մալայզիական ավիաընկերության Boeing 777-200-ի որոնումները
Հնդկական օվկիանոսում վերսկսվել են 2014թ. մարտին անհետացած Մալայզիական ավիաընկերության Boeing 777-200 օդանավի որոնումները:
Խոսքը վերաբերում է 2014թ. մարտի 8-ի գիշերը ռադարների տեսադաշտից անհետացած Կուալա-Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավին, որում կար 239 ուղեւորներ:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Fugro Discovery Discovery որոնողական նավը վառելիքի վերջանալուց հետո լքել է Ֆրիմանթլ նավահանգիստը եւ կվերադառնա որոնողական աշխատանքներին հուլիսի 2-ին։