Մալազիայի իշխանությունները պահանջել են իրենց հանձնել Boeing-777-ի «սև արկղերը»
Մալազիան իրավունք ունի պահանջել Ուկրաինայում կործանված Boeing-777-ի «սև արկղերը»: Այս մասին այսօր հայտարարել է Մալազիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը:
«Միջազգային օրենսդրության համաձայն, օդանավում եղած բոլոր ձայնագրություններն իրավունք ունի ստանալու միայն մեկը՝ օդանավի սեփականատերը: Նրանք, ովքեր այդ իրավունքը չունեն, չեն կարող յուրացնել «սև արկղերը»: Մենք մտադիր ենք դրանք ձեռք բերել, ինչի հետ կապված փորձագետների խումբ է ուղևորվել Ուկրաինա: Ես նույնպես մեկնելու եմ Կիև»,-ասել է նա և պահանջել, որպեսզի միջադեպով հետաքրքրված բոլոր երկրները չխախտեն միջազգային այդ օրենքը:
Հիշեցնենք, որ օդանավն Ամստերդամից դեպի Կուալա-լումպուր էր ուղևորվում, երբ վթարվել է Դոնեցկի մարզում: Ավիավթարի հետևանքով զոհվել է օդանավում գտնվող բոլոր 298 ուղևորները, ներառյալ՝ օդանավի անձնակազմը: