Բացառիկ BMW M3` Արիֆինայից
Բավարական BMW M3 սպորտային ավտոմեքենան հայտնի և սիրված ավտոմեքենա է համարվում ամբողջ աշխարհում, ինչի շնորհիվ այն հաճախ կարելի է տեսնել մեծ քաղաքներում:
Բազմաթիվ ավտոսիրահարներ BMW M3 գնելուց հետո ցանկանում են անհատականացնել իրենց մեքենան:
Նրանցից մեկն է ինդոնեզացի Արիֆինան:
Թարմացումների արդյունքում Արիֆինայի M3-ը նոր բամպեր է ձեռք բերել, նոր լուսարձակներ, նոր` BMW Performance սպորտային ղեկ, 19 դյույմանոց BBS RI-D անվասկավառակներ, նոր` ավելի ցածր թափք:
4,0լ ծավալով V8 շարժիչով թյունինգապատ BMW M3-ը համալրվել է նոր Eisenmann արտանետման համակարգով, որը յուրահատուկ ձայն է հաղորդում նրա շարժիչի "մռնչյունին":
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: