211652_close_icon
views-count19888 դիտում article-date 20:17 22-06-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում BMW-ի և Lexus-ի բախումից. Lexus-ը գլխիվայր շրջվում է, BMW-ն հայտնվում է մայթին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հունիսի 14-ին Երևանի Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաների բախումից, որի հետևանքով 1 հոգի մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի մանրամասն դիտեք այսօր՝ հունիսի 22-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:50-ի սահմաններում Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում բախվել էին Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության մի քանի բրիգադներ ովքեր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ու քաղաքացիների օգնությամբ BMW-ի միջից դուրս էին բերել 2, Lexus-ից 1 հոգու, բժիշկները նրանց տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ վթարի հետևանքով գլխիվայր շրջված Lexus-ի միջից դուրս էին բերել Երևանի Բաշինջաղյան 6 րդ շենքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Մուրադյանի դին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր