Դա անօրինական է. Ռիո Ֆերդինանդը՝ Լուկա Մոդրիչի ֆանտաստիկ գոլային փոխանցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացել է Լուկա Մոդրիչի գոլային փոխանցումով «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» խաղում։
Մադրիդյան ակումբը 0:3 հաշվով զիջում էր լոնդոնցիներին, երբ խորվաթ կիսապաշտպանը ոտքի արտաքին մասով փոխանցում կատարեց Ռոդրիգո Գոեսին: Այս գոլը թույլ տվեց «Ռեալին» հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
«Լուկա Մոդրիչի այս փոխանցումն է պատճառը, որ ես կորցրի ձայնս։ Դա անօրինական է։ Ես գոռացի. «Լուկա, Մուկա, ինչ էլ լինի նրա անունը»։ Ֆենոմեն»,- ասել է Ֆերդինանդը Sky Sports-ին, հայտնում է Armsport.am-ը: