Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսը․ տուժել է ավելի քան 20 մարդ
Սիրիայի ընդդիմադիր ուժերը ռմբակոծել են Դամասկոսը։ «Сурия» հեռուստաալիքի փոխանցման համաձայն, Հարասթա արածքում 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 9֊ը վիրավոր են։ Ռումբը պայթել է ավտոբուսի կայանում։
Զահար էլ Քադիմ թաղամասում դպրոց է ռմբակոծվել, որը փախստականների համար որպես ժամանակավոր կացարան է ծառայում։ Վիրավոր է 10 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ։ Բեյթարա հրապարակի վրա գտնվող Նադիլ մարզադաշտում ևս 2 սիրիացի տուժել են։
Աբու Ռումանա թաղամասի մանկական պոլիկլինիկայի բակում ռումբ է ընկել։ Բարեբախտաբար տուժածներ չեն գրանցվել, սակայն շենքին զգալի վնաս է հասցվել։