Դամասկոսում գրոհայինները բնակելի տներ են ռմբակոծել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ընդդիմադիր գրոհայինները բնակելի տներ են ռմբակոծել։ Այս մասին հայտնում է «Ալ Վատան» պարբերականը։
Հաղորդվում է, որ նրանց արձակած ռումբերից մեկը պայթեցվել է շուկայի մարդաշատ տարածքում, որի արդյունքում 2 մարդ է զոհվել, ևս 6֊ը վիրավոր են։
Բացի այդ, ընդգծվում է, որ երկրի հյուսիսարևելյան մասում քրդական ինքնապաշտպանական զինուժի շտաբի վրա ահաբեկչության հետևանքով զոհվել են 5 մարդ, ևս 8 մարդ վիրավոր են։