Սիրիայում գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսը, Հալեպը և Հոմսը
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայիններն ականանետներով ռմբակոծել է Դամասկոս, Հալեպ ու Հոմս քաղաքների բնակելի թաղամասերը:Դամասկոսում ռումբերն ընկել են քաղաքի արևելյան մասում գտնվող Աբասյան հրապարակի տարածքում, հայտնում է «САНА» գործակալությունը։
Ռումբերից մեկը պայթել է Ջավդա ալ Հաշիմի միջնակարգ դպրոցի մոտակայքում: Վիրավորվել է 2 աշակերտ: Եվս 2 ռումբ ընկել է կարի ֆաբրիկայի վրա․ զոհվել է 1 աշխատակցուհի, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Ռումբերի պայթյունների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Կասաա քրիստոնեական թաղամասից: Տուժածներ չկան:
Հալեպի սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Նիլ և Մուկամբո փողոցներն ուժեղ ռմբակոծության են ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 26-ը վիրավոր են: Հոմսի ռմբակոծության ժամանակ վիրավորվել են ևս 3 սիրիացի: