211652_close_icon
views-count4655 դիտում article-date 23:28 25-03-2014

«Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի ենթարկված ծերունին մահացավ

Այսօր՝ մարտի 25-ին, մահացավ Երևանի բնակիչ 81-ամյա Ալեքսանդր Խոնչանչյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մարտի 24-ին վրարեթի ենթարկվելուց հետո: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/1403242117273/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 24-ին, վրաերթ էր տեղի ունեցել: ժամը 17:00-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 23-ամյա Գոռ Այվազյանը Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց իր կողմից վարած Mersedes մակնիշի 81 PՏ 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 81-ամյա Ալեքսանդր Խոնչանչյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության ծառայություն եւ օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխվելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր