Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության հարցում, կգտնենք խաղաղության ճանապարհը. Ջ. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային:
Այս անգամ նա գրել է. «Կարո՞ղ եք օգնել: Այնպիսի հաշթագ կա՞, որը հնարավոր կլինի օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա կարգավորման ուղղությամբ ներդրվող մեր ջանքերի վերաբերյալ հարցերը քննարկելու համար»:
Ավելի վաղ Ուորլիքը գրել էր. «Եթե հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, մենք կկարողանանք գտնել երկարատև խաղաղություն հաստատելու ճանապարհը»: