Ավտովթար Երևանում. BMW-ն հայտնվել է ձորում, իսկ վարորդը արդարանում էր, թե ճանապարհը սառած էր
                        Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Դանիելյանը Թբիլիսյան խճուղում՝ Honda ավտոսերվիզի դիմաց, իր կողմից վարած BMW մակնիշի 34 MZ 246 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում վարորդը հայտնում էր, որ ճանապարհը սառած էր ինչի համար էլ ինքը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: Հավաքվածներն էլ, լսելով վարորդի խոսքը, զարմացած ծիծաղում էին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


