18917 դիտում
20:55 09-02-2024
Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարից հետո է ճանշինը աղ ու ավազով մշակել ճանապարհը, իսկ «մեծն» քննիչը, որ նույնպես ժամեր անց է բարեհաճել դեպքի վայր, տուժածներին հայտնել է, որ ճանապարհը սառած չի եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ը հունվարի 19-ին ֆոտոռեպորտաժ, լուր էր հրապարակել Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։ Հայտնել էինք, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը և դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել ու վթարից որոշ ժամանակ անց էին միայն դեպքի վայր ժամանել ճանապարհն սպասարկող ճանշինականները և սկսել աղ ու ավազ լցնել, իսկ մինչ նրանց ժամանումը փրկարարները, պարեկներն ու քաղաքացիներն են խանութից աղ գնել ու լցրել ճանապարհին։
Այսօր SHAMSHYAN.com էր զանգահարել վթարի մեջ հայտնված տուժածներից մեկը, ով հայտնեց, որ գործը քննող քննիչը իրեն հայտնել է, որ ճանապարհը սառած չի եղել և մեզ մեղադրում էր, թե ինչու ենք գրել, որ ճանապարհը եղել է մերկասառույց։ Հայտնում էր, որ ինքը մահացածի որդին է և գտնվում է հիվանդանոցում։ Այն, որ այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ, նաև լուսանկարներից է երևում, որ ճանապարհին լցված է աղ ու ավազ, սակայն այդ ամենը կատարվել է վթարից հետո, երբ անգամ այդ ժամանակ դեռ գործը քննած մեծն քննիչը, ում ինքնությունը պարզում ենք, չէր բարեհաճել և դեպքի վայր է ժամանել այն պահին, երբ արդեն քաղաքացիները աղ ու ավազ էին լցրել։ Իրեն Շերլոք Հոլմս համարող «մեծն» քննիչը գուցե քննություն կատարի և պարզի, թե ինչու էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ հայտնում, որ Mitsubishi Grandis-ի և իրանական բեռնատարի անվադողերը եղել է ոչ թե ձմեռային, այլ ամառային, սակայն SHAMSHYAN.com-ի թղթակցին մի քանի հոգի էլ նշում էն, որ երկու ավտոմեքենաների անվադողերն էլ եղել է ձմեռային ու պնդում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույց է եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել էին Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի և Քաջարանի փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել էր մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Հմայակ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ճանապարհը սպասարկող Ճանշինը եթե ժամանակին կատարեր աշխատանքներն ու աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա մերկասառույց չէր լինի, և հավանաբար ողբերգական այս վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ աղ ու ավազ էին լցնում ճանապարհին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15640 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»