7164 դիտում
10:51 14-03-2014
«Գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների օրինախախտ վարորդներն իրենց մեքենաներով տեղափոխվում են «ԳԱԻ պլաշադկա»
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել այն օրինախախտ ու կարգազանց վարորդներին, ովքեր իրենց համարելով անպարտելի՝ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները:
Երեկ՝ մարտի 13-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդների նկատմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմվել են վարչական ակտեր:
ՃՈ-ն շարունակելու է աշխատանքները և նման վարորդների հայտնաբերվելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկելու վերջիններիս: Նշված աշխատանքների կատարումը ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հանձարարականով դրվել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի վրա, իսկ վերջինիս ցուցումով Երևան քաղաքում աշխատանքների վերահսկողությունը դրված է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ) հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանի վրա:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)