211652_close_icon
views-count2429 դիտում article-date 19:30 24-03-2014

Ծառայությունից խոսափելը ամո՞թ է, թե՞ պատիվ

Այսօր «բանակի քեֆ» ենք անում միայն, երբ զինվորը վերադառնում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն ժամանակին մեծ խնջույք էին կազմակերպում, որովհետև իրենց տղան բանակ էր գնում, և դա մեծ պատիվ էր և՛ զորակոչվողի, և՛ նրա հարազատների ու բարեկամների համար: Ներկայիս դրությունը պայմանավորված է մի շարք պատճառներով. բանակում տիրող վատառողջ մթնոլորտը, ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության պակասը, փափկակեցությունը, իշխանությունների և սպայակազմի բացթողումները… Եվ չնայած այն բանին, որ ներկայիս բանակն իր կենցաղով անհամեմատ բարվոք է, քան սրանից մի քանի տարի առաջ, միևնույն է բանակում ծառայել ցանկացողները չեն փայլում իրենց քանակով: Այսպես է, որովհետև ամնակարևոր գործոնը խարխլված է. ժամանակին բոլոր այն անձինք, ովքեր խուսափում էին զինվորական ծառայությունից, դիտվում էին մարմնապես կամ հոգե-մտավոր տկար ու թերի: Նրանց մարդիկ վերապահումով էին վերաբերվում, մանավանդ, երբ հարցը հասնում էր նրանց ամուսնությանը, ի հայտ էին գալիս մի շարք խնդիրներ. բանակ չզորակոչված տղամարդը մի տեսակ «կես-տղամարդ էր», նրան այդպես էին վերաբերվում ոչ մայն հնարավոր հարսնացուի ծնողները, այև հենց հարսնացուն, ուստի ոչ մի հայր չցանկանալով նախատվել (թեկուզև` լռելյայն) շրջապատից, մերժում էր բոլոր «կես-տղամարդկանց» խնամախոսությունները: Անցան ժամանակներ, և այս երևույթը վերածվեց իր ուղիղ հակադրին: Ներկայումս իշխում է մի հիվանդ մտայնություն, ըստ որի, լավ շրջապատ ունեցող, խելացի, զորեղ և, ամենակարևորը, հարուստ տղան բանակում չի ծառայում: «Եթե չի ծառայել, ուրեմն շատ արժանավոր ծնողների, հարգանքի արժանի, հարուստ պատանի է»: Կարծեմ, իմաստ չունի նշելը, որ այս մտայնությունը ոչ միայն հակահայրենասիրական է, այև հակամարդկային: Այն նաև վարկիչ է: Ուստի այս առումով մեր իշխանությունները, հասարակական կազմակերպությունները և բոլոր քաղաքացիները, դժվարին, բայց կենսականորեն կարևոր աշխատանք ունեն կատարելու. հարկավոր է շատ ինտենսիվորեն կոտրել ու վերացնել, վերը նկարագրված, այդ գարշելի կարծրատիպը և վերականգնել նախկին, զինվորականով հպարտացող, հասարակության մտածելակերպը: Իսկ սրա առաջնային քայլն, անշուշտ, ամեն մի պաշտօնյայի անձնական օրինակն է. պետք է բոլոր հեղինակավոր անձանց որդիները իրենց սեփական հեղինակություննը զարդարեն (իսկ իրականում, առաց սրա, չկա և ոչ մի հարգանքի արժանի հեղինակություն) իրենց զինվորական կյանքով: Հակառակ դեպքում նրանց հարգում են միայն նրանցից վախեցողները. իսկ սա, արդեն, հարգանք չէ, այլ պարզ քծնանք… Ինչպիսի՛ մարտունակություն կարելի է ակնկալել այն բանակից, որի զինվորները համալրել են զորքի շարքերը միայն այն պատճառով, որ խուսափելու հնարավորություն չեն ունեցել: Եվ հակառակը. մի՞թե կարելի է հաղթել այն բանակին, որի զինվորները հպարտ են, որ զինվոր են և որ իրենց կյանքի գլխավոր նպատակներն ու իմաստները կապում են հենց այդ ծառայության հետ: Ենթադրվում էր, որ այս թեմային անդրադառնալու համար օգնության պիտի կանչեմ մեր մեծանուն հայորդիներից, օրինակ, մեծն Նժդեհին կամ, ասենք, նրա ընկեր ու խորհրդատու, Հ, Ասատրյանին, սակայն այդ տեղի չի ունենա. այսպիսի հիվանդ մտայնության առկայությունն այնքան ամոթ է, որ եթե հնար լիներ ապա կթաքցնեի նախնիների հոգիների աչքից. էլ ո՛ւր մնաց, թե նրանց վկայակոչեմ… [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր