211652_close_icon
views-count3635 դիտում article-date 14:34 16-09-2015

Եթե էրեխեն մորը ծեծողին չծեծեր, ամո՛թ էտ էրեխուն, իսկ ես էլ այն մարդը չեմ, որ երեխայի դեմը ծնող ծեծեմ․ Մհեր Սեդրակյան

Եթե մորը խփողին էրեխեն չծեծեր, ամո՛թ էտ էրեխուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը՝ անդրադառնալով «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ միջադեպին։ Հիշեցնենք, որ վերջինս Մ. Սեդրակյանին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ: «Եթե մարդու մոր գլխին են խփում, էրեխեն գնում, իրեն ծեծում է, ես ի՞նչ կապ ունեմ։ Եթե չծեծեր, ամո՛թ էտ երեխուն, 15 տարեկան երեխա է: Ես այդ մարդը չեմ, որ երեխայի դեմը ծնողներին ծեծեմ»,-ասաց նա եւ ավելացրեց, որ այդ անձը մոտ 3 տարի ապրել է իրենց թաղամասում, բայց նրան չի ճանաչել։ Ավելին՝ ասաց, որ նա կնոջ հետ հիմա փախուստի մեջ է, քանի որ ում տանը, որ մնացել են, այնտեղից 3000 դոլար են գողացել եւ դիմել փախուստի։ «Քննչական մարմինները զբաղվում են: Ինքը փախած ա, երբ կհայտնաբերեն, ամեն ինչ կպարզվի>,- ավելացրեց Մ. Սեդրակյանը։

Նմանատիպ նյութեր