40812 դիտում
17:03 30-08-2016
Մի՞թե վարչական շրջանի ղեկավարը մասնակից է ծառասպանությանը, եթե այո՝ ամո՛թ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է, որ խիստ ուշադրության կենտրոնում պահեն իրենց վարչական շրջաններում ապօրինի ծառահատումների և ապօրինի շինությունների կառուցման աշխատանքները։ Քաղաքապետը նաև քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է, որ շենք-շինությունների թույլտվություններ տալուց առաջ պարտադիր ուսումնասիրեն տեղանքը, որպեսզի կառուցվող շենքն ու շինությունը չխանգարեն մարդկանց։
Տևական ժամանակ է, Մարգարյան փողոցում «օբյեկտատերը» իր քարե շինությունը կառուցելու համար ծառերի ջարդ է իրականացրել։ Հետաքրքիր է, վարչական շրջանի ղեկավարը, ով այդ ճանապարհով է օրը գոնե 2 անգամ շրջայց կատարում, մի՞թե չի տեսել, իսկ եթե տեսել ու ոչ մի գործողություն չի կատարել ծառասպանի նկատմամբ, ապա ինքը նույնպես մասնակից է «կանաչ տեռորին»։
Բնակիչները նաև ասում էին, որ խանութն այնպես է կառուցված, որ գրավել է նաև հետիոտնի համար օգտագործվող մայթը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետարանը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և ծառեր կտրողին պատասխանատվության կենթարկի, կառուցողից էլ կազատագրի մայթը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19718 դիտում
11:48 19-07-2016
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը բանակ է ճանապարհում իր վարչական շրջանի 18-ամյա ապագա առյուծ-տղերքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ