211652_close_icon

Միջոցառում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում

views-count2587 դիտում article-date 12:28 12-08-2014
Օրերս, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեծ շուքով նշվեց «Վանուշ Խանամիրյանի» անվան պարարվեստի գործիչների միության Արարատի մարզային մասնաճյուղի պատասխանատու քարտուղար Հակոբ Մովսիսյանի ծննդյան 50 և պարարվեստում նրա գործունեության 30-ամյակը: Այս մասին է տեղեկացնում Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունից: Միջոցառումը սկսվեց տարբեր համայնքներից եկած, ինչպես նաեւ Արտաշատի քաղաքապետարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարային համույթների ելույթներով, «Կակաչներ», «Սևանի», «Էնզելի» պարերի Հակոբ Մովսիսյանի յուրօրինակ մեկնաբանությամբ: Համույթները կրում էին իրենց պարին հարիր տարազներ: Կապույտ և ճարմակ գույների համադրությունը խոսում էր փրփրալի ծփացող Սևանի և նրա ալիքների մասին, իսկ կակաչները կանաչ դաշտում մի յուրօրինակ բնական տեսարան էին ստեղծել: Հակոբ Մովսիսյանի մասին խոսեց և նրա անցած գործնեությունը դրվատեց ընկերության անդամ Լյուդիգ Պողոսյանը. նրան նվիրեց բանաստեղծություն և չքնաղ մի կտավ: Հակոբ Մովսիսյանը 30 տարվա ընթացքում հիացրել է ոչ միայն հայ հանդիսատեսին, մասնակցել միջազգային և Հայաստայան մրցութներին: Այնուհետև, ելույթ ունեցան նրա սաների ջանքերով ստեղծված պարային համույնթերը` իր պատիվ վարպետի: Հրաչիկ Շաբոյանը պարերի մի ամբողջ շարք նվիրեց իր ուսուցչին: Էկրանին զուգահեռաբար ընթանում էր նրա կյանքի, անցած ճանապարհի մասին խոսող շարժապատկերներ: Մովսիսյանի խմբերը համերգներով հանդես են եկել Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում , Մարոկկոյում, Թունիսում, Աղվանստանում: Արցախյան պատերազմի ժամանակ Հակոբ Մավսիսյանն իր «Բերդ» պարով ոգևորում էր կռվող զինվորներին: Հոբելյարին շնորհավորեց Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Գրիգորյանը, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը, մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը: Վերջինս հանձնեց Արարատի մարզպետի պատվոգիրը և ընդգծեց, որ մարզպետարանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն Մովսիսյանի ներդրումը պարարվեստի զարգացման բնագավառում ըստ արժանվույն գնահատելու համար: Արտաշատի քաղաքապետարնը ևս հանձնեց իր ընծան պատվոգրի հետ մեկտեղ: Միջոցառումը եզրափակվեց հոբելյարի երկու դստրիկների սեփական նախաձեռնությամբ ստեղծված պարերի փնջով, ինչպես նաև իրենց վարպետ հոր քանդակի նվիրումով:

Նմանատիպ նյութեր