«Չայնիի ոլորաններում» բախվել են «07»-ն ու «Fiat»-ը. կան վիրավորներ
                        Այսօր՝ մարտի 23-ին,  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում,  Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորաններում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ 39-ամյա  Աշոտ Մանուկյանը իր վարած ՎԱԶ 21 07 մակնիշի 91 LA 001  համարանիշի ավտոմեքենայով  բախվել է Fiat մակնիշի 35 ՍD 424 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես  վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Fiat-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Վթարի  վայր են ժամանել նաև  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայիք մարզի քննական բաժնի քննիչն ու փորձագետը:
«07»-ի վարորդը վթարի վայրում ասում էր, որ իր առջև է հայտնվել  «Jeep» մակնիշի ավտոմեքենա և ինքը փորձել է վթարային իրավիճակից խույս տալ սակայն բախվել է ճանապարհի մեջտեղում  կայանված ու խոտանված ավտոմեքենային:
Նա պնդում էր, որ վարորդն ու ուղևորը, ովքեր ըստ տեղեկությունների հայր ու որդի են,    չեն պաշտպանել անհրաժեշտ  անվտանգության կանոնները:
Ոստիկանությունը պարզում է հիվնանդանոց տեղափոխված վարորդի և վիարվորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


