Wikileaks-ի հիմնադիրն անձամբ է Սնոուդենին խորհուրդ տվել փախչել Ռուսաստան
Բրիտանական The Times-ին Wikileaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը պատմել է, թե ինչու է ամերիկյան ԿՀՎ հետախույզ Էդվարդ Սնոուդենին խորհուրդ տվել քաղաքական ապաստանի համար ընտրել Ռուսաստանը եւ ոչ թե Լատինական Ամերիկան: Ասանժն ասել է, թե «Ֆեդերալ հանցագործությունների բյուրոյի երկար ձեռքից Լատինական Ամերիկայում խուսափել հնարավոր չէ, այնտեղից նրան կգողանային եւ կհանձնեին Ամերիկային»: Ինքը՝ Ասանժը, արդեն երեք տարի ամերիկյան իրավապահներից մեծ հաջողությամբ թաքնվում է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը:
Նա ասում է, որ «ամեն երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է, թե ով պետք է ապրի եւ ով պետք է մեռնի»: Նա նկատի ունի, որ ամեն երեքշաբթի Սպիտակ Տունը որոշում է միջազգային այն թիրախները, որոնց պետք է խփել անօդաչու թռչող սարքերով, ԱՄՆ-ում ընդունված է այդ օրն անվանել «տեռորի երեքշաբթի»: