Շղթայական ավտովթար Արշակունյաց պողոտայում. բախվել են 4 ավտոմեքենաներ
Այսօր՝ մարտի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 40 շենքի դիմաց, բախվել են Toyota Prado մակնիշի 91 SC 001 համարանիշի, Ваз 21110 մակնիշի 09 UU 572 համարանիշի, Opel Corsa մակնիշի 30 LU 268 համարանիշի և Mitsubishi մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, բախման արդյունքում կայանված Opel Corsa-ն առաջ ընթանալով բախվել է աջ մասում կայանված Mitsubishi մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենային:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի