Ռուս զինվորականները գրոհով վերցրել են ուկրաինական «Բելբեկ» օդակայանը
Ռուս զինվորականները գրոհել են ուկրաինական «Բելբեկ» օդակայանը և գրավել այն: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ղրիմում Ուկրաինայի ՊՆ մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեղնյովի խոսքով՝ գրոհի ժամանակ ռուսական կողմը կիրառել է լուսային և ձայնային ռումբեր, լսվել են կրակոցներ, իսկ դարպասները կոտրվել են զրահապատ մեքենաների միջոցով: Գրոհին մասնակցել են նաև Ղրիմի պաշտպանական ջոկատները:
Հայտնի է դարձել նաև, որ գրոհը լուսաբանող լրագրողներից մեկը վիրավորվել է: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: