Ուկրաինայում գրոհով վերցրել են Տերնոպոլի վարչական շենքը
                        Ուկրաինայում միտինգի մասնակիցները  գրոհով վերցրել են Տերնոպոլի  վարչական շենքը, հաղորդում է РИА «Новости»-ին:
 
«Տորնոպոլում շուրջ 1000 մարդ գրավել են շրջանի պետական վարչական շենքը», — հաղորդել է կայքի աղբյուրը:
Գործակալության տվյալներով, երբ ժողովից հետո մարդիկ շարժվել են դեպի նշված շենք, նրանց ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցները, բայց նրանց հաջողվել է ներխուժել շենք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

