Կինոերևանցի Սեպիկի «Cadillac»-ը տեղափոխվեց «Գաի պլաշադկա»
                        Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ի փողոցի բնակիչ, 23-ամյա Սեյրան Սարգսյանի վարած KIA մակնիշի 90 AA 066 համարանիշի և Երևան քաղաքի Խորենացի փողոցի 20 տան բնակիչ, 65-ամյա Սիմոն Արծվունիի վարած Cadillac մակնիշի 77 OU 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդներն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին,  որ Cadillac-ի վարորդ Ս. Արծվունին «Կինոերևանցի Սեպիկն» է, ով «Բյուրակն» ՍՊԸ-ի  տնօրենն է, ում համար  դեպքի վայր ժամանած ինչ-որ անձինք քննիչին համոզում էին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

