2394 դիտում
21:56 22-03-2014
Տնտեսի կիրակի
Այս կիրակին, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, անվանվում է «Տնտեսի» և սուրբ Պատարագի ժամանակ ընթերցվում է Ղուկասի Ավետարանում` Տեր Հիսուսի կողմից պատմվող «Անիրավ տնտեսի» առակը: Այն բավական դժվար հասկանալի է, և բնավ պատահական չէ, որ բոլոր ժամանակներում քրիստոնեության վրա գաղափարական հարձակումներն իրագործվել են՝ օգտվելով այս առակի կամայական մեկնաբանությունից բխող քննադատությունից: Լավագույն օրինակը Հռոմի Հուլյանոս կայսեր հարձակումն էր, ով հաճախ հանդես էր գալիս ճառերով և մի անգամ չէ, որ վկայակոչել է այս առակը՝ տալով նրան բացասական երանգ ու մեկանություն:
Մի մեծահարուստի տնտես, ով իր անձնական շահերի համար օգտագործում էր գործատիրոջ միջոցները, բռնվում է հանցանքի մեջ: Երբ գործատերը նրանից հաշիվներ է պահանջում, որպեսզի այլևս հեռացնի պաշտոնից, տնտեսը, պահը չկորցնելով, կանչում է գործատիրոջ պարտապաններին և մեծ զեղչեր կատարում՝ կրկին ի հաշիվ գործատիրոջ ունեցվածքի: Սրանով տարեց տնտեսը, ով ամաչում էր մուրալ, իսկ ֆիզիկական աշխատանքի համար ուժ չուներ, ապահովում էր իր հետագա ապրուստը, որը բխելու էր շնորհակալ պարտապանների հետագա վերաբերմունքից: Իմանում է այս մասին գործատերը և ոչ միայն չի պատժում տնտեսին, այլ գովում նրա ճարպկությունը: Եվ եզրափակում է առակը Տեր Հիսուսը հետևյալ կերպ. «…այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները՝ իրենց սերնդի մէջ: Եւ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկ.16:8-9)»:
Եթե առակի իմաստը հասկանանք թյուր ձևով, ինչպես դա արել են քրիստոնեության թշնամիները, ապա հարց կծագի, թե էլ ինչո՞ւ էր Տերը պատմում այս առակը, եթե առանց դրա էլ թե՛ այն ժամանակ և թե՛ ներկայումս ֆինանսական անիրավությունների պակասություն չի զգացվում այս աշխարհում: Ուրեմն, իմաստը այլ է. լուսո որդիները, ովքեր իրենց ողջ ունեցվածքի (սկսած սեփական մարմնից մինչև մի կտոր հացն ու հնարավոր ողջ հարստությունը) տնտեսներն են միայն, այլ ոչ սեփականատերերը, պետք է այդ տնտեսությունը ծախսեն (աշխարհի մտածողությամբ` վատնեն) բարեգործությունների վրա, որպեսզի «հավիտենական հարկերի» տակ ընդունելություն գտնեն: Եվ ինչպիսի հնարամտություն, ջանք ու եռանդ, որ դնում են այս աշխարհի որդիները մամոնային` փողին ու նյութական կարողությանը հասնելու համար, նույնպիսի (և ավելի) ջանք ու եռանդ էլ պահանջվում է լուսո որդիներից, որպեսզի շահեն Արքայությունը. մարմինը, որը մամոնայի մասն է, պետք է օգտագործել որպես հոգու կացարան, որը բացառապես պետք է ծառայի հոգևոր պետքերին: Փողը հարկավոր է այնքան, որքան հարկավոր է արդեն սակավապետ մարմնին, իսկ մնացյալ կարողությունը պետք է տրամադրել կարոտյալներին ու հիվանդներին, անխնամ մանուկներին ու անկարող ծերերին: Իզուր չէ, որ Հակոբոս առաքյալը հստակ շեշտում է. «Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից (Հակո. 1:27)»:
Ուրեմն, այս կիրակին հստակ ուսուցանում է, թե ինչի՛ վրա է հարկավոր շեշտը դնել ամբողջ պահոց շրջանում և (ոչ միայն պահոց շրջանում), այլ` ողջ կյանքում: Այն պետք է սկսվի (եթե սկսված է, ապա խստացվի) պահոց շրջանում և շարունակվի ողջ կյանքում այնքան ժամանակ, մինչև հավիտենական հարկերի ներքո մեզ ընդունի Տերը: Ում և՝ փառք, իսկ մեզ՝ խաղաղություն, հավիտյանս. ամե՛ն:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
11:04 23-03-2014
Այս կիրակի՝ մարտի 23-ին, Տնտեսի կիրակին է
1541 դիտում
11:56 08-03-2015
Մեծ պահք. Տնտեսի կիրակի
3260 դիտում
12:35 19-03-2017
Այսօր Մեծ պահքի Տնտեսի կիրակին է
Այս բաժնից
598 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
892 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
517 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան