1357 դիտում
22:45 21-03-2014
Դու միայնակ չես
Մեր դարի մարտահրավերներից է միայնությունը: Այդ մասին հայտնի է դարձել դեռևս անցյալ դարի կեսերին: Այդ ժամանակ մարդկությունը սկսեց որոնել միայնության դեմ պայքարի, ավելի ճիշտ միայնությունը հաղթահարելու գործիքներ: Բջջային հեռախոսը, համացանցը, սոցցանցերը ստեղծվել են որպես հաղորդակցային միջոցներ, սակայն ունեն անվտանգության նշանակություն: Դրանք միայնություն-մարտահրավերը դիմակայելու համար են:
Հաղորդակցության տեսության տեսաբանները պնդում էին, որ մոտ ապագայում հասարակությանը չեն միավորելու ընդհանուր նպատակները, ազգային երազանքները, խնդիրները, գաղափարները: Մարդկանց միավորելու են անձնական վախերը, զգացմունքները, հույզերը, երազները: Այդ առումով մարդը գաղափարի, նպատակի, նվիրյալի, առաջնորդի պահանջ չի զգալու, այլ մեկի, ում հետ կարող է կիսվել իր հույզերով, վախերով, պատմի իր երազները, տագնապները, կյանքը:
Այս տրամաբանությամբ է բացատրվում այն, որ սերիալները մեծ ժողովրդականություն են վայելում: Այնտեղ գերակշռում են կենցաղային, ընտանեկան տեսարանները, այնտեղ կերպարները կիսվում են իրենց հույզերով, ապրումներով: Սերիալ նայողը հաղորդակից է լինում իր նման մեկի վախերին, տագնապներին, զգացմունքներին, ապրումներին, և ուրիշ ոչինչ: Սա կոնկրետ մոտեցում է միայնության խնդրի վերաբերյալ: Եվ բանաձևը վերցված է Հաղորդակցության տեսությունից:
Առաջ մարդիկ նախընտրում էին հաճախել թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, մարզադաշտ: Ներկայում մարդիկ նախընտրում են ժամանցն անցկացնել ակումբներում, սրճարաններում, փաբերում: Այս սոցիալական կերպարանափոխությունը դարձյալ առընչվում է միայնության խնդրին: Այդ հասարակական վայրերը ապահովում են մարդկային շփումը, հաղորդակցությունը: Եվ բնական է, որ դրանք ավելի շատ այցելու ունեն քան մշակութային օջախները:
«Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ» կարգախոսը կապ չունի Հաղորդակցության տեսության հետ, սակայն ըստ էության համապատասխանում է խնդրին: Երբ հաղորդակցությունն ավելի կարևոր է, քան գաղափարը, ապա շարժումն ավելի կարևոր է լինելու, քան նպատակը: Այս տեսանկյունից նորմալ են համարվում անառաջնորդ կամ աննպատակ հասարակական շարժումների առկայությունը: Այսինքն այդ շարժումների մասնակիցներին ավելի շատ գրավում է համախոհների հաղորդակցությունը, քան ընդհանուր նպատակը: Նրանց թիրախում հայտնվում են նրանք, ովքեր վախ, տագնապ, ատելություն, կամ սեր, համակրանք, ոգևորություն են ներշնչում: Եվ ամենևին կարևոր չէ, թե թիրախն ինչ է ասում կամ ինչ է անում: Թիրախի հիմնական նշանակությունը այն է, որ ապահովում է հաղորդակցության հարթակ: Չափավոր և աննպատակ ակտիվությունը լուծում է միայնության խնդիրը:
Միայնության խնդիրը կարելի է լուծել համբույրով: Այդպես է ասվում Հայաստանն այս տարի միջազգային երգի մրցույթում ներկայացնողի երգում: Այս առումով Հայաստանի հաղթելու շանսերն այս տարի իրական են, քանի որ համբույրն ավելի իրական է և արդյունավետ, քան սերիալն, ակումբային ժամանցն, աննպատակ ակտիվությունը:
[b]
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
5613 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»
26996 դիտում
22:19 21-11-2015
Շատ օլիգարխներ կնախանձեին Blognews.am կայքի աշխատակիցների «Դու միայնակ չես» բարեգործական այս ակցիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2630 դիտում
21:50 13-07-2020
Օլե-Գունար Սուլշեր. Միայնակ ոչ ոք չի հաղթի, եթե միայն դու Մարադոնան չես
Այս բաժնից
505 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1006 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ