211652_close_icon

Հայտնի է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը

views-count1342 դիտում article-date 12:23 15-08-2025
Երևանի ընդհանուր իրավասությանք քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Բագրատ արքեպիոկսպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Դատարանում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։ 

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Նմանատիպ նյութեր