211652_close_icon
views-count1555 դիտում article-date 15:12 21-03-2014

Համաբանակային կոնֆերանս՝ նվիրված բանակային առաջնագծում մարտական հերթապահության իրականացման խնդիրներին

Մարտի 20-ին տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս՝ նվիրված բանակային առաջնագծում մարտական հերթապահության իրականացման խնդիրներին: "Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն" թեմայով կազմակերպված միջոցառումը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, նպատակ ուներ պարզորոշել մարտական հերթապահության ուղղությամբ իրականացվող գործընթացների ներկա վիճակը և համապատասխան առաջարկությունների միջոցով ուղենշել ոլորտի հետագա կատարելագործման հնարավորությունները: Կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներում և դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են մարտական հերթապահության բարոյահոգեբանական առանձնահատկություններին, անձնակազմի գիտակցության մեջ մարտական հերթապահությունը՝ որպես մարտական խնդիր արմատավորելու ուղիներին ու մեթոդներին, ինչպես նաև հատուկ շեշտադրում կատարել առաջնային գծում տեղ գտնող դեպքերի և պատահարների պատճառների վերհանման և դրանց կանխարգելմանն ուղղված գործընթացների վրա: Վերջում ամփոփիչ խոսքով հանդես է եկել բանակի հրամանատարը, ով ի մի է բերել հնչած տեսակետներն ու առաջարկությունները և տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր