Տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշար
Մարտի 3-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«Նախախաղային րոպեներին՝ 17։40-ից, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու համաբանակային մրցաշարի բացման արարողությանը և դիտելու ֆուտբոլային հանդիպումը։
Մուտքն ազատ է», -գրել է նախարարը։