211652_close_icon
views-count9015 դիտում article-date 23:07 03-01-2021

ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ․ հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ «Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։ Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։ Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։ ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ վերջապես կշարժվի»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր