Պուտինը կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը, որը ներառում է միջուկային զենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի եւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել ռուսական բանակի զսպող ուժերը (միջուկային զենքը), հայտնում է News.am-ը:
«Արևմտյան երկրները ձեռնարկում են ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավատեղյակ են, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաեւ ագրեսիվ հայտարարություններ մեր երկրի հասցեին»,-հավելել է երկրի ղեկավարը: