Մի հիմար քարը գցեց ջրհորը, 100 խելոք չկարողացան հանել. ֆոտոռեպորտաժ
Մենք՝ հայերս, ժողովրդական խոսք ունենք՝ «Մի հիմար քարը նետեց ջրհորը, հարյուր խելոք չկարողացան հանել»:
Այսօր՝ մարտի 20-ին, հենց այդ վիճակն էր տիրում Դավիթաշենի կամրջի վրա: Հետաքրքասեր քաղաքացիները, ավտոմեքենաները կանգնեցնելով կամրջին, իջնում ու ցած էին նայում, ու մեկը մյուսին «անպոչ հեռախոսի» նման հայտարարում էր. «Մարդ ընկավ կամրջից», մինչդեռ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են հետաքրքրասեր քաղաքացիները մեկը մյուսին հերթ չտալով՝ «որոնում» իրականում գոյություն չունեցող «ցած ընկած» քաղաքացուն: