211652_close_icon
views-count15160 դիտում article-date 14:57 20-03-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած Lexus-ի և Volkswagen-ի բախումից

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 17-ին Երևանի Գևորգ Չաուշ փողոցում՝ բենզալցակայանի մոտ, տեղի ունեցել Lexus-ի և Volkswagen-ի բախումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403171448576/]վթարի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը[/url], մարտի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցի թիվ 53 էլ.սյան դիմաց բախվել էին Երևանի բնակիչ, 33-ամյա Մուրադ Մուրադյանի վարած Volkswagen մակնիշի 35 VO 314 համարանիշի և Քասաղ գյուղի բնակիչ, 70-ամյա Սաշա Սամսոնյանի վարած Lexus մակնիշի 11 AA 511 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Մ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր