57030 դիտում
14:53 21-03-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած BMW X6-ի ու Lexus-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչեպես է մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախումը, ինչի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին հիվանդանոցեր։
Դեպքի վայր ժամանած ՃՈ հետաքննիչի մոտ վարորդների մտերիները վթարի մեջ մեղադրում էին հակառակ կողմերին։
Տեսանյութում երևում է, որ BMW X6-ը Թբիլիսյան խճուղի է մտել Կորեայի ձորից դուրս գալով, ով վթարային իրավիճակ է ստեղծել է ստեղծել վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/15/1119888/?fbclid=IwAR1CHBXS617qBGvRVRkWg_vXBijH8S9VZcgI4wj5biuRrbWF1SW-kW5tt0Q]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել էին Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել էր էլեկտրսյանը:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Սեյրան Ալեքսանյանն ու Կարեն Խուդանյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15358 դիտում
14:57 20-03-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած Lexus-ի և Volkswagen-ի բախումից
Այս բաժնից
2272 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)