211652_close_icon

Իսակովի պողոտայում բախվել են Man մակնիշի բեռնատարն ու Mercedes-ը. Mercedes-ը շպրտվել է հանդիպակաց գոտի

views-count10416 դիտում article-date 13:43 20-03-2014
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 55 LS 700 համարանիշի և Man մակնիշի 485 ԼՕ 68 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր