211652_close_icon
views-count4863 դիտում article-date 13:19 20-03-2014

Ձերբակալվել է Նոր Նորքի զինկոմը

Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում: Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը շարունակվում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Զախարյանը ոստիկանության զորքերի նախկին պետ, գեներալ Գարիկ Գաբրիելյանի (ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գել» մականվամբ) ազգականն է: Ի դեպ, 1 տարի առաջ [b]SHAMSHYAN.com[/b]-ը Երևանում տեղի ունեցած վրաերթի մասին տեղեկություններ էր տարածել, որ վրաերթը կատարողը եղել է զինկոմի վարորդը, և այն ժամանակ Ռ. Զախարյանը սպառնացել էր ֆոտոլրագրողին, որ դատի է տալու նրան, սակայն, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Նմանատիպ նյութեր