Նոր Նորքի ձերբակալված զինկոմը նախկին հրամանատարի ազգականն է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` մարտի 19-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը և Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, Հովհաննիսյանն ու Զախարյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբել են, թե «3900 դոլար տուր և տղադ բանակ չի զորակոչվի»: Սակայն իրականում Գագիկի որդին ամուսնացած է եղել և ունի երկու երեխա: Այսինքն՝ համաձայն օրենքի՝ նա չի կարող բանակ զորակոչվել: Այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։