211652_close_icon

Էրեբունու զինկոմը հիվանդ տղայի հաշվին փորձում է զորակոչ ապահովել. զորակոչիկի հայրը պնդում է, որ որդին պիտանի չէ ծառայության համար, նա ժառանգական հիվանդություն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count76450 դիտում article-date 21:08 25-01-2018
Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ Հովհաննես Գյոզալյանը չգիտի՝ ինչպիսի ելք գտնի ստեղծված բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նրա կրտսեր որդուն՝ Մհեր Գյոզալյանին, պետք է վաղը՝ հունվարի 26-ին, զորակոչեն բանակ, սակայն տղան ունի լուրջ առողջական խնդիր, որի դեպքում ազատվում են ծառայությունից: Մհերի հիվանդությունը Ժիլբերի համախտանիշ ժառանգական հիվանդությունն է և բիլիռուբինը կազմում է 41.4 տոկոս, իսկ, ըստ օրենքի, եթե գերազանցում է 25 տոկոսը՝ ազատվում են ծառայությունից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում որդու առողջությամբ մտահոգված հայրը ասաց. -Արդեն 4 կամիսիա է անցել, սակայն ոչ մեկ չի համաձայնվում հետազոտել երեխայիս, նրանց բոլորի համար հիմք է ծառայում 2 տարի առաջ տրված փաստաթուղթը, այն դեպքում, երբ 1 շաբաթ առաջ հետազոտվել է այլ հիվանդանոցում և գրանցվել է 41.4 տոկոս արդյունք: Դիմել ենք գրեթե բոլորին, ով կարող էր մի բան անել, սակայն ապարդյուն: Կամիսիայի ժամանակ գեներալը ասում է՝ թող գնա բանակ, կվատանա, կտանեն կստուգեն: Հիվանդ կլինի՝ կզորացրեն: Բայց ինչի՞ իմ որդուն, ով ծառայությանը պիտանի չէ, գնա բանակ ու վատանա: Բացի ժառանգական հիվանդությունից սրտի հետ կապված խնդիրներ էլ ունի, բայց արի ու տես, որ վաղը Մհերիս պետք է տանեն բանակ: Խնդրում եմ արձագանքեն բոլոր նրանք, ովքեր կկարողանան այնպես անել, որ երեխան նորից հետազոտվի և պարզ դառնա, որ նա ծառայությանը իսկապես պիտանի չէ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր