211652_close_icon
views-count2375 դիտում article-date 11:12 20-03-2014

Արա Շիրազի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

Մարտի 19-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում /հասցե` Աբովյան 16/: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: [url=https://shamshyan.com/hy/article/1403181222256/]Հիշեցնենք[/url], որ Արա Շիրազը ով «գլխուղեղի ինսուլտ» ախտորոշմամբ փետրվարի 24-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն, վախճանվել է մարտի 18-ին: Նկարիչը օրեր շարունակ միացված էր եղել արհեստական շնչառության սարքին:

Նմանատիպ նյութեր