2756 դիտում
09:06 20-03-2014
Նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը զարմանահրաշ արկածներ է ունեցել Կալիֆորնիայում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել:
Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» և փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ «ապացույցներ»: Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել:
Մի խոսքով, «հայ վետերանները» զանգահարել են Հայաստանի երկրապահների միություն, և այստեղից նրանց պատասխանել են, որ Սուրիկ Ղազարյան անուն-ազգանունով անդամ չունեն: Հետագայում նաև ԼՂՀ ազատամարտիկների կազմակերպությունից են ճշտել, որ նախկին դատավորը ոչ մի կապ չունի ղարաբաղյան պատերազմի հետ:
Բայց մինչ այդ մանրամասները կպարզվեին, Սուրեն Ղազարյանը հասցրել է զարմացնել ամերիկահայերին իր պահվածքով: Նախ, նախկին դատավորը պահանջել է, որ իրեն դիմեն գեներալ-գնդապետ, թեև մարդիկ նկատել են, որ նրա ուսադիրի վրա մեկ մեծ աստղ է՝ արդարադատության գեներալ-մայորի: Ապա դատավորը զինվորական խանութից նոր հագուստ է գնել, տարբերանշաններ, նաև վետերանների միությունից է ինչ-որ նշաններ վերցրել և կպցրել գլխարկին և հիմա այդ հանդերձանքով շրջում է Լոս Անջելեսում:
Պատմում են, որ նա երկու թիկնապահ է պահում, որոնք զենքով ազատ շրջել են Վետերանների միության գրասենյակում, ինչի համար նախկին դատավորը նույնիսկ նկատողություն է ստացել:
Գլենդելում Սուրեն Ղազարյանը շքեղ առանձնատուն ունի, որի նմանն ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելով և նորմալ աշխատանք ունենալով անգամ հնարավոր չէ գնել:
Վետերանների միությունում Սուրիկ Ղազարյանն ասել է, որ տունը և թիկնապահներին իրեն է տրամադրել ամերիկյան պետությունը՝ մի կազմակերպություն, «որի անունն ինքը չի կարող տալ», ակնարկելով ԱՄՆ կենտրոնական հետախուզությանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
73141 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3040 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
391 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
415 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
967 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)