211652_close_icon
views-count1650 դիտում article-date 18:52 19-03-2014

Ազնիվ մղում, թ՞ե հոգեվաճառություն

Եթե գաղափարախոսության հիմնադիրը հրաժարվում է իր գաղափարներից, հօգուտ իր հակառակորդների, ապա նրա հետևորդները, եթե իրոք իրենց հետաքրքրում է գաղափարական ճշմարտությունը, կրկին հետևում են, իրենց առաջնորդին: Եթե չեն հետևում, ապա կամ նախկինում հասկացած չեն եղել իրենց առաջնորդին և հետևել են կուրորեն, կամ էլ ՝ առաջնորդին «բրենդ» են դարձրած եղել ու, նրա գաղափարների միջոցով, հետապնդել են իրենց անձնական շահը: Դեռ մի կողմ ենք թողնում այն պարզ ճշմարտությունը, որ հայ բողոքականությունը սկզբունքորեն անհեթհեթություն է. Մ. Լյութերը Կաթոլիկ Եկեղեցու դեմ բողոքում էր, որովհետև դեմ էր այնպիսի դրույթների, որոնց, մեծավ մասամբ, դեմ է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Մի կողմ թողենք նաև այն, որ ներկայիս «ավետարանականությունը» գրեթե ոչ մի կապ չունի լյութերականության ազնիվ մղումների հետ: Վերջապես, մի կող ենք թողնում այն, որ երկու, կամ ավելի, եվրոպական ժողովուրդներ, հավատի հողի վրա, պայքարում են միմյանց դեմ, և մենք հայերս ոչ մի ուղիղ կապ չունենք այս պայքարի հետ: Այլ հարկ ենք համարում խոսել Ու. Էկմանի Կաթոլիկ Եկեղեցու գիրկը վերադառնալու մասին. Էկմանը, ով հիմնադիրն է «Կյանքի խոսքի» գաղափարախոսության, հայտարարում է, որ ինքն այնքան էլ լավ չէր հասկացել կաթոլիցիզմը, որովհետև կաթոլիկության մասին լսել էր նրանց հակառակորդներից և մոլորվել: Ներկայումս ինքը և իր կինը, իրենց ողջ կարողության հետ մեկտեղ պատկանում են Կաթոլիկ Եկեղեցուն: Մեզ մոտ նույնպես կա այս աղանդի ճյուղերից, որը ղեկավարվում է Ա. Սիմոնյանի կողմից: Հիմա եթե Սիմոնյանն ու նրա հետևորդները չմտնեն Կաթոլիկ եկեղեցի, արդյո դա չի՞ նշանակի, որ իրենց բնավ էլ չէր հետաքրքրում իրենց գաղափարական հիմնադրի արտահայտած «ճշմարտությունները»: Նորություն չէ, որ հոգևոր իշխանությունը ամենազորավորներից մեկն է, այն ձևավորվում է շատ դանդաղ, սակայն անհամեմատ կայուն և հզոր է, ի տարբերություն զենքի կամ այլ միջոցներով ձեռք բերված իշխանությունների: Իսկ Սիմոնյանը, ինչպես բոլոր հաջողակ աղանդավոր առաջնորդները, ունի այդ իշխանությունը իր համայնքի նկատմամբ: Վերջապես, ունենալ համայնք կնշանակի ունենալ մարդկային ռեսուրսներ, որոնք իրենց հերթին ֆինանսատնտեսական մեծ ակտիվ են: Բողոքական հովիվն, ըստ էության, անկախ մի իշխան է, որն ունի միանձնյա տիրապետություն, որքան էլ որ փորձի ցույց տալ, իբր ինքը դեմոկրատ է. այս իշխանությանը տիրապետում են, մեր բոլոր աղանդապետերը: Հիմա, արդյոք այսքանից կհրաժարվի՞ այս բարի հովիվը, հանուն ճշմարտության: Իսկ ճշմարտությունն ուսուցանում է. «…մեկ հոտ և մեկ հովիվ (Հովհ. 10:16)»: Ճշմարտությունը Պողոս առաքյալի բերանով նույնպես ուսուցանում է միասնականություն, երկպառակտումներից խոսափում, նույնիսկ ի գին, որոշ զիջումների (տե՛ս Ա. Կորն. 1 :10-16 ): Արդյոք այս ամենը կհետաքրքրի «Կայանքի խոսքի» անդամներին, թե՞ նրանց հասկացած ճշմարտությունը այլ է… Վերջապես, ենթադրենք «Կյանքի խոսքը» հետևեց Էկմանին, կրկին հարց է առաջանում, ի՞նչ կապ ունի այս համայնքը կաթոլիկության հետ. Էկմանը Լյութերի հետևորդն էր, որը կմնար կաթոլիկ, եթե իր բարենորոգումներն ընդունվեին. ինչ-որ իմաստով, հենց իսկական կաթոլիկը Լյութերն էր ու նրա հետևորդները, սակայն նա չընդունվեց, և դուրս եկավ Կաթոլիկ Եկեղեցուց: Այս դուրս գալը ենթադրում էր վերադարձ, եթե բավարարվի իր պահանջները: Կաթոլիկներն էլ իրենց հերթին, կընդունեն բոլոր հնարավոր բողոքականներին, եթե սրանք բավարարեն իրենց պահանջները: Վերջապես, ի՞նչ կապ ունի Առաքելական Եկեղեցու զավակի ժառանգն ու իրավահաջորդը (ամեն հայ) այս ամենի հետ… [b] ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր