1889 դիտում
17:21 19-03-2014
Նորից կրպակներ են քանդում. Հայկական ժամանակ
2014 Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 2 օր ժամանակ էին տվել Կորյուն փողոցում՝ Բժշկական քոլեջի հարեւանությամբ գտնվող 4 տաղավարների սեփականատերերին ՝ տարածքն ազատելու ու նշված տարածքում առեւտրային գործունեությանը դադարեցնելու համար։ Տաղավարներից երկուսը զբաղվում են հացաբուլկեղենի ու հյութերի վաճառքով, մեկը՝ օպտիկա է, մյուսը՝ պատճենահանման կետ։ Ըստ քաղաքապետարանի, տաղավարները խաթարում են քաղաքի տեսքը։ Կրպակատերերից ոմանք մեր զրույցում պատմեցին, որ քաղաքապետարանը նման ծրագիր ունեցել է դեռեւս 2008 թ.-ից. նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը կրպակները ապամոնտաժելու որոշում է ընդունել, սակայն այն ժամանակ գործը հասել է դատարան, ու տաղավարների ապամոնտաժումը որոշ ժամանակով կասեցվել է։ Օրերս, սակայն, քաղաքապետարանը նորից հիշել է այդ տաղավարների գոյության մասին, ու գրություն են ուղարկել կրպակատերերին տարածքն ազատելու պահանջով։ Տաղավարների սեփականատերերն այս անգամ էլ են դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չեղյալ համարել քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն, հաշվի չառնելով այն, որ վեճը տեղափոխվել է դատարան, օրերս կրկին այցելել են կրպակատերերին, զգուշացնելով մինչեւ չորեքշաբթի (այսօր– խմբ.) ազատել տարածքը, քանի որ պետք է շինտեխնիկայի միջոցով դրանք ապամոնտաժեն։ Դեռեւս դատարանում կրպակատերերից ոմանք դիմել են դատավոր Գագիկ Խանդանյանին՝ մինչ դատաքննության ավարտը շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը չի բավարարել, դա էլ կրպակատերերին առիթ է տալիս մտածելու, որ դատարանը անկողմնակալ չէ ու շարժվում է քաղաքապետարանի հրահանգներով։ Քաղաքապետարանի աշխատակիցների այցերից ու. դատարանի որոշումներից հետո կրպակատերերը հայտնվել են անորոշ վիճակի մեջ, սակայն միաձայն պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց տարածքները։ Դեռևս դատարանում կրպակներից ոմանք դիմել են դատավոր Գագիկ Խանդանյանին՝ մինչ դատաքննության ավարտը շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը չի բավարարել, դա էլ կրպակատերերին առիթ էտալիս մտածելու, որ դատարանը անկողմնակալ չէ ու շարժվում է քաղաքապետարանի հրահանգներով: Քաղաքապետարանի աշխատակիցների այցերից ու դատարանի որոշումներից հետոկրպակատերերը հայտնվել են անորոշ վիճակի մեջ, սակայն միաձայն պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց տարածքները: Նրանցից մեկը մեր զրույցում նշեց. «Քաղաքապետարանից մի քանի հոգով եկան, մեզ ասեցին, որ պետք է փակենք, խանութները դատարկենք, որ չորեքշաբթի տեխնիկա է գալու ապամոնտաժի: Հիմնավորումն էլ էն էր, որ քաղաքի տեսքը մեր կրպակները փչացնում են: Երբ ասեցինք, որ հիմա դատական փուլում է գործը, իրենք հայտարարեցին, որ էդ դեպքում կգան, կրպակները կփակեն, չեն թողնի աշխատենք ու երբ արդեն դատական պրոցեսը կավարտվի, նոր կապավոնտաժեն»,- ասաց կրպակատերերից մեկը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանից իրենց որևէ փոխհատուցում չեն առաջարկել, ոչ էլ այլ տարածք՝ առևտուրն այնտեղ կազմակերպելու համար:
Հետաքրքիր է նաև այն, որ 2008 թ.-ի՝ կրպակներն ապամոնտաժելու Երվանդ Զախարյանի որոշմամբ, այդ ցանկում էր հայտնվել նաև «Մամա միա» սննդի կետը, սակայն այս պահին սննդի կետը ընդլայնվել է ու ապամոնտաժման ենթական տազավարների ցուցակում չէ: Մեկնաբանելով սա կրպակատերերը պնդեցին, որ դա կապված է տաղավարների հարևանությամբ գտնվող բժշկական քոլեջի ռեկտոր, ՀՀկ-ական նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի գործունեության հետ. «2008-ին էլ «Մամա միա»-ն քանդելու ծրագիր կար, բայց հիմա էդ կասեցվել է, ու տեսնում եք, որ իրենք իրենց բիզնեսը զարգացրել են: Քոլեջի ռոկտորը վերահսկում է, որ «Մամա միա»-ի հետ պրոբլեմ չլինի, ինքը ինչ-որ կապ ունի էդ սննդի կետի հետ»: Ավելին՝ ըստ տաղավարների սեփականատերերի, ՀՀկ խորհրդի անդամ Մկրտիչ Մկրտչյանն ինքը մի քանի անգամ դիմում-բողոք է հղել քաղաքապետարանին՝ կրպակներն ապամոնտաժելու պահանջով, ու չի բացառվում, որ Մկրտչյանի դիմումներին ընդհառաջ գնալով՝ քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել կրպակները. «Մի քանի անգամ բողոքել է, դիմումներ է տվել քաղաքապետարանին, որ գան մեևր կետերը քանդեն: Ամեն կերպ ուզում են նենց անեն, որ մենք ստեղից գնանք. չգիտենք ինչի համար: Պատճառաբանում է, որ կրպակների տեսքը չի համապատասխանում քաղաքին էդքան բան: Մենք անգամ առաջարկել ենք արտաքին տեսքը վերափոխել, համապատասխանեցնել քաղաքի տեսքին, բայց չեն համաձայնվել»,-նշեց կրպակատերերից մեկը:
Քաղաքապետարանի աշխատակիցներին չի կանգնեցրել նաև այն փաստը, որ որոշ կրպակների սեփականատերեր տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար մինչև 2016 թվականը պայմանագիր ունեն քաղաքապետարանի հետ. «Ինձ եկել ասում են դուրս արի, բայց ես փաստաթուղթ ունեմ , որ մինչև 2016թ. իրավունք ունեմ առևտուր անելուիրենց էդ չի հետաքրքրում, ոչ էլ հետաքրքրում է, որ հիմա դատի մեջ ենք»,- նշեց տաղավցարներից մեկի սեփականատերը: Կրպակատերերից ոմանք էլ հայտնեցին, որ երբ պայմանագրի ժամկետն ավարտվեց, իրենք դիմեցին քաղաքապետարան՝ պայմամագիրը երկարաձգելու համար, բայց քաղաքապետարանը դա մերժեց՝ տարածքում առկա կրպակները ապամոնտաժելու պատժառաբանությամբ:
Երևանի պետական բժշկական քոլեջի ռեկտոր Մկրտիչ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ինքը շահագրգռված, որ կրպակները ապամոնտաժվեն, ինչին նա պատասխանեց. «Ինձ խանգարում է էնքանով, ինչքանով որ կապված է քաղաքի տեսքի հետԴուք տեսե՞լ եք այդ կրպակները: Զիբիլանոց է:Կարծում եմ, որ եթե մաքրվի էդ տարածքը ճիշտ կլինի»: Մեր հարցին, թե արդյո՞ք ապամոնտաժելու դեպքում կրպակատերերին կհատկացնեն այլ տարածք, նա նշեց. «Դա իմ ֆունկցիան չէ, քաղաքապետարանն է դրանով զբաղվում»: ՀՀկ-ական ռեկտորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք փոքր կրպակները խանգարում են քոլեջին, իսկ «Մամա միա»-ն չի խանգարում, ինչին ի պատասխան ռեկտորը նշեց. «Դե «Մամա միա»-ից իմնականում օգտվում է մեր ուսանողությունը, չեմ կարծում, որ խանգարում է»: Կրպակատերերը սակայն հերքեցին սա՝ նշելով, որ «Մամա միա»-ում գները բավական թանկ են, և ուսանողները նախընտրում են սնվել կրպակներում. «Մի հատ փոքր պիցցան էնտեզ 700 դրամ արժի, ո՞վ ասեց , որ այնտեղ են սնվում: Հարակից տեղերում էդ գումարով կարաս ավելի լավ սնվես»,- նշեց կրպակատերերից մեկը:
Հ.Գ. Նշենք նաև,որ կրպակատերերից ոմանք ունեն վարկային պարտավորություններ ու կրպակների ապամոնտաժման հետևանքով կհայտնվեն ծանր վիճակում: Նույն կրպակներում աշխատանքի շնորհիվ գոյատևում են 6 ընտանիքներ ու դա նրանց ապրուստի միակ միջոցն է: Վերջիններս մեզ հայտնեցին, որ իրենք պատրաստ են որոշ զիջումների գնալ ու կրպակները ձևափոխել, միայն թե չապամոնտաժեն դրանք:
Նմանատիպ նյութեր
4307 դիտում
15:37 15-03-2014
Քաղաքապետարանը քանդում և նորից սարքում է կապիտալ վերանորոգված ճանապարհների որոշ հատվածներ
Այս բաժնից
889 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
685 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
940 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է