Ուկրաինան պատրաստում է 4 հազարական զինվորով 12 բրիգադ և նախատեսում է հարձակումն սկսել մայիսին. NYT
Ուկրաինան մտադիր է մինչև ապրիլի վերջ մոտ 4 հազարական զինվորով 12 բրիգադ պատրաստել, իսկ մայիսին պլանավորում է սկսել իր հակահարձակումը։ Այս մասին գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի՝ ցանցում հայտնված գաղտնի փաստաթղթերին և այլ աղբյուրների։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները ուսուցանում և մատակարարում են 9 ուկրաինական բրիգադ, նշվել է հոդվածում։
Չնայած Ուկրաինան ամերիկյան պաշտոնատար անձանց քիչ մանրամասների մասին է տեղեկացրել իր օպերատիվ պլանի վերաբերյալ, գործողությունն, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավում, այդ թվում Ազովի ծովում Ուկրաինայի ափի երկայնքով, Ղրիմից ոչ հեռու, նշել է NYT-ը։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի կարծիքով՝ այդ հակահարձակումից է կախված ամեն բան, և այն կորոշի, թե արդյոք Կիևի համար արժանի ելք կլինի՝ «մարտադաշտում տարածքի վերականգնման և բանակցությունների միջոցով որևէ կարգավորման շատ ավելի զգալի լծակների ստեղծման տեսանկյունից»։
Թերթի հոդվածում նշվել է նաև, որ թեեւ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի նպատակն այն է, որպեսզի «ճեղքվի ռուսական պաշտպանությունը և ռուսական բանակի զանգվածային տապալում իրականանա», ամերկիկացի պաշտոնյաները քիչ հավանական են համարում Ուկրաինայի օգտին իրավիճակի կտրուկ փոփոխությունը հակահարձակման դեպքում։