211652_close_icon
views-count6669 դիտում article-date 22:43 18-03-2014

Ավտովթար Երևանում. Մամուլի շենքի դիմաց բախվել են Toyota Land Cruiser ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, Մամուլի շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 47-ամյա Արթուր Ամիրջանյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 10 OQ 011 համարանիշի և 31-ամյա Մարիս Իսակուլյանի վարած Nissan մակնիշի 34 LV 193 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan -ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր