Ո՞վ էր Արա Շիրազի մտերիմը, ո՞ւմ հետ էր կիսվում քանդակագործը.տեսանյութ
                        Արամազդ Հովհաննեսի Կարապետյան` քանդակագործ Արա Շիրազի անձնագրային անունն է: Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին ծնողների ուղին չընտրեց, բայց արվեստից հեռու էլ լինել չէր կարող: Որպես ինքնաարտահայտման միջոց ընտրեց քանդակն ու նվիրեց իրեն ինքնակատարելագործմանը: Հայաստանի տարբեր անկյուններում, Երևանի այգիներում, Կոմիտասի անվան զբոսայգում ու ժամանակակից արվեստի թանգարանում` Արա Շիրազի գործերն են: Յուրաքանչյուրը նախաձեռնելուց առաջ առանձնանում էր, մտորում ու միայն մոր հետ էր կիսվում իր մտահղացումներով: 
 
Արա Շիրազի հուղարկավորության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հոգեհանգիստը կկայանա այն ժամանակ, երբ նրա ընտանիքը, երկու դուստրերը ժամանեն ԱՄՆ-ից:
 Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24406]armnewstv.am [/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


