1377 դիտում
19:54 18-03-2014
Դ!ԵՄ ԵՄ – Իրազեկման ավտոերթ
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը: Երթևեկման կարգը՝ Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 13:30-ը։ Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։ Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։ Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով։ Ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։
Տեղեկացնու է «[url=http://dem.am/2014/03/18/%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AB%D6%80%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%A5%D6%80%D5%A9/]Դ!ԵՄ ԵՄ[/url]» -ը
Նմանատիպ նյութեր
16383 դիտում
17:33 07-01-2018
Շարունակելու ենք մեր պայքարը. «Աջ ղեկ» նախաձեռնությունն իրազեկման ավտոերթ անցկացրեց Երեւանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3025 դիտում
08:33 06-02-2015
Այսօր Գյումրիում ավտոերթ է լինելու. ՀԺ
4258 դիտում
21:37 23-09-2016
Երևանում տեղի կունենա «Կարգապահ Վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ
Այս բաժնից
859 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1060 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1003 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան